Հայաստան-Թուրքիա սահմանն առանձնանում է թռչունների բազմազանությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

photo_2024-06-03_16-50-53

Թուրքիա-Հայաստան սահմանին` Արաքս գետի տարածքում գոյացած ճահիճներում, ապրում  են բազմաթիվ թռչուններ։

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իգդիր քաղաքը, որը սահմանակից է Հայաստանին, Նախիջևանին և Իրանին, ուշադրություն է գրավում ճահճային տարածքներում բնակվող թռչունների հարուստ բազմազանությամբ։ Սահմանային գծի և ռազմական գոտու պատճառով այդ տարածքում մարդկանց շարժ չկա, մարդկային գործոնը բացակայում է և դա  նպաստում  այդ տարածքներում չվող թռչունների բազմազանությանը։

Հայաստանին սահմանամերձ ճահճային տարածքներում մինչ օրս կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 300-ից ավելի թռչնատեսակ։

Նշվում է, որ այդ տարածքում աշխատանքներ են տարվում Իգդիրի բնության պահպանության և ազգային արգելոցների տնօրինության, Իգդիրի համալսարանի, «KuzeyDoğa» ասոցացիայի և թռչնաբանների կողմից։ Թռչնաբանները նշում են  որ Արաքս գետով ձևավորված սահմանագծի շրջակայքում ապրում է ավելի քան 100 տեսակի թռչուն և այդ թիվը կամաց-կամաց կարող է ավելանալ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ