ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, ՀՀ ցուցանիշն ամենացածրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

1138889

Եվրոպայի խորհրդի համար Լոզանի համալսարանի կողմից ամեն տարի անցկացվող SPACE I-ի հարցումը, որը պարունակում է տեղեկատվություն կառույցի անդամ երկրների բանտերի վարչակազմերից, հանդես է եկել 2023 թվականի վիճակագրության մասին զեկույցով՝ անդրադառնալով նաև Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներին։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարն արձանագրվել է բանտարկյալների թվի զգալի աճ՝ Թուրքիա (+15%), Ադրբեջան (+13%), Հայաստան (+11%), Վրաստան (+8,2%):    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարակված զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ  Եվրոպայում բանտերի գերբնակեցումը շարունակում է լուրջ խնդիր մնալ. բանտերի գերբնակեցումը շարունակում է սուր և մշտական ​​խնդիր մնալ եվրոպական բանտերի զգալի թվով վարչակազմերի համար:

Հրապարակված տարեկան զեկույցում նշվում է, որ 16 բանտային վարչակազմ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարն արձանագրել են բանտարկյալների թվի զգալի աճ՝ Մոլդովայի Հանրապետություն (+52%), Հյուսիսային Մակեդոնիա (+26%), Կիպրոս (+25%), Թուրքիա (+15%), Ադրբեջան (+13%), Իռլանդիա (+12%), Չեռնոգորիա (+11%), Հայաստան (+11%), Խորվաթիա (+10%), Հունգարիա (+8.7%), Հյուսիսային Իռլանդիա (Մեծ Բրիտանիա) (+ 8,3%), Վրաստան (+8,2%), Բուլղարիա (+8,1%), Ավստրիա (+6,8%), Իտալիա (+5,7%) և Շվեդիա (+5,1%)։ Ազատազրկման մակարդակը զգալիորեն նվազել է միայն Մալթայում (-22%), Լիտվայում (-8,9%), Էստոնիայում (-8,8%) և Հունաստանում (-5,2%):

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

-00—ՅՄ