ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Այսօր ընկերական հանդիպման շրջանակում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալել էր Խորվաթիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց բալկանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան Լուկա Մոդրիչն (11մ) ու Անտե Բուդեմիրը, իսկ տանտերերի կազմում՝ Դիեգո Ժոտան։
Ի դեպ, այսօրվա խաղում Լուկա Մոդրիչը խփեց իր 25-րդ գոլը Խորվաթիայի հավաքականի կազմում
--00—ԼՀ