ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Դատարանը, նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, նախնական դատալսումների ընթացքում փոփոխեց տնային կալանքի տակ գտնվող 19 ֊ամյա մեղադրյալ Սերգեյ Առաքելյանի խափանման միջոցը` բավարարվելով միայն բացակայելու արգելք կիրառելով. հիշեցնեմ` Սերգեյը ճանապարհ փակելու համար մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ծնունդդ շնորհավո՜ր, Սերգեյ ջան։
Շնորհակալությու՜ն, պատվարժան Դատարան»,- գրել է նա։
--00—ԼՀ