ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտարարել է անժամկետ հացադուլ։
Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 11-ին չհայտարարված այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։ Այցի ավարտին ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին։
--00—ՅՄ