ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Ռուսաստանի Սուպերգավաթի համար «Զենիթ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա Վոլգոգրադում։ Այս մասին հայտնում է Championat-ը:
«Վոլգոգրադն ամենաեկամտաբեր տարբերակն է այն քաղաքներից, որոնք հայտ են ներկայացրել խաղն անցկացնելու համար, ինչպես նաև հարմար է մասնակից թիմերի համար՝ ելնելով լոգիստիկ նկատառումներից»,- հավելել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի սուպերգավաթի խաղը կկայանա 2024 թվականի հուլիսի 13-ին։ Սերգեյ Սեմակի թիմը 2023/2024 մրցաշրջանի ավարտին հասել է «ոսկե դուբլի»՝ վեցերորդ մրցաշրջանն անընդմեջ դառնալով ազգային առաջնության հաղթող և Fonbet Ռուսաստանի գավաթակիր:
«Կրասնոդարը» իրավունք է ստացել տիտղոսի համար պայքարելու՝ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնելու շնորհիվ
--00—ՅՄ