Վոլգոգրադում գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածների թիվը հասել է 140-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

WhatsApp-Image-2024_07_29-at-14.19.14

ՌԴ Վոլգոգրադի մարզի Կազան-Ադլեր ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից։ Այս մասին հայտնել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից։

Բախման հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսերից։

Վթարը եղել է «ԿամԱԶ» բեռնատարի վարորդի պատճառով, որը դուրս է եկել երկաթուղային գծանց և բախվել անցնող ուղևորատար գնացքին։

Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 140 մարդ է տուժել, նրանք ստացել են քերծվածքներ և կապտուկներ։

--00—ՅՄ