Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

դդ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
 
«Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը՛։
 
Ակնհայտ է, որ տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարքաղաքական կոշտ պայքար է գնում:
 
- Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել տարածաշրջանն ու ապագա ուղիները դեպի Իրան, և թույլ չտալ, որ Արևմուտքը ՛՛թյուրքական աշխարհի՛՛ միջոցով ներթափանցի մեծ տարածաշրջան, սակայն, մինչ այդ, որքան հնարավոր է, շարունակի սիրախաղը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մինչը որ ինչ-որ հարգրվանի հասնի ուկրաինական կոնֆլիկտը:
 
ԱՄՆ-ին պետք է, որ հյուսիս-հարավ ճանապարհը մեկուսացնի, կառուցի թյուրքական աշխարհի ՛՛միջին ուղին՛՛ ու հզորացնելով թյուրքական երկրները, կոնֆլիկտ ստեղծի տարածաշրջանում՝ թյուրքական աշխարհի մի կողմից, մյուս կողմի Իրանի ու Ռուսաստանի դեմ: Դրա համար ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը՝ ֆորմալ առումով մի որևէ արևմտյան կառույցի միջոցով, ով կապահովի ՛՛ադրբեջանցիների անվտանգությունը՛՛ այդ ճանապարհով անցնելու ժամանակ: Ինչի մասին բացահայտորեն հայտարարեց Ջեյմս Օ’Բրայենը:
 
Իրանը դեմ է ՛՛միջին ուղուն՛՛ և հյուս-հարավի միջոցով ցանկանում է խաթարի թյուրքական աշխարհի նախագիծը, մյուս կողմից հյուսիս-հարավ ուղու միջոցով տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, վերահսկողության տակ վերցնի Ադրբեջանը՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրը: Թե ինչ հնարավոր քայլերի կդիմի Իրանը, եթե այդ ՛՛միջին ուղու՛՛ պայմանավորվածությունը ձեռք բերվի, դժվար է կանխագուշակել, սակայն բավականին կոշտ հայտարարություններ արվում են:
 
Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Ըստ հայտարարությունների, Հայաստան կառավարությունը գնում է դեպի ՛՛միջին ուղու՛՛ կերտմանը, իսկ Թուրքիան հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, գուցե Ալիևին դրա համար են հրավիրել Թուրքիա, որպեսզի համոզեն:
 

--00—ՍՊ