ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը «հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին Շվեյցարիայում կայացած համաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք հենց վաղը բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
--00—ՅՄ