ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ազգագրական երգերի նվիրյալ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը։ «Իմ պապը գաղթ է տեսել, ջարդ է տեսել, եթե անցյալը չհիշենք, անասուն կլինենք». հայտարարել է արտիստը՝ խոսելով ՀՀ կառավարության կողմից հնչող թեզերի մասին։
Ազգային արվեստի հանրահռչակման գործում պետական հոգածության մասին էլ անկեղծանալով` նշում է. «Հանրայինով ազգայինի փոխարեն «ղզիկական» երգեր են երգում»։
Հաղորդման ընթացքում Ներսիկ Իսպիրյանը խոսել է տարբեր թեմաներից, անդրադարձել է 90-ականներին պետական մակարդակով իրենց ընտանիքին ճնշումների ենթարկելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ՅՄ