ՇՄՆ-ն հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

շմ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ:

 «Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։

 Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

 Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

 Հանգստի ընթացքում՝

  • աղբ մի՛ նետեք բնության մեջ.
  • մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը.
  • առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով.
  • պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- ասված է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

Լուսանկարում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճը, հեղինակ՝ Տիգրան Արամյան

--00—ԼՀ