Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37,6 հազարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

աա.p

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով հակամարտության վերսկսումից ի վեր մոտ 37 հազար 598 պաղեստինցի է զոհվել:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հակամարտության սրացումից հետո վիրավորում է ստացել իսկ ավելի քան 86 հազար 32 պաղեստինցի: 

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով էլ 47 անձ է զոհվել, ևս 121-ը վիրավորվել։

--00—ԼՀ