ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նվաճել է Իսթբորնում (Մեծ Բրիտանիա) ընթացող WTA-500 մրցաշարի հիմնական խաղարկության ուղեգիր։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Որակավորման փուլի եզրափակիչում հայ մարզիկը երկու սեթում 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 76-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչին։
Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 42 րոպե։
Իսթբորնի մրցաշարի գործող չեմպիոնը ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։
--00—ԼՀ