ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին։ Այս մասին Մոսկվայում Պրիմակովյան ընթերցումների ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այժմ այս աշխատանքները շարունակվում են, ուժեղացումն ընթանում է, սակայն երթեւեկությունը վերականգնվել է, այդ թվում՝ ուղեւորափոխադրումները։
--00—ԼՀ