ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Aif.ru-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ավելին, եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Տեմպերը շատ լավ են, իսկ տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով, Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և Հայաստանի ներդրումը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։
--00—ԼՀ