ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
«Այսօր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատապազություն։ Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ոստիկանության կողմից թույլ տրած օրենքի բազմաթիվ խախտումներին»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանը նշեց, որ այդ դեպքերից արդեն 2 շաբաթ է անցել։
«Արդեն քրեական գործեր կան հարուցված, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել»,- ասաց նա։
Ըստ Չալաբյանի, այդ օրը ոստիկանության ղեկավարության կողմից եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ