Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հա.j

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են։ Այս մասին  ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը` Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Մենք անցել ենք ընդհանուր պատմություն՝ որպես մեկ պետության մաս՝ սկզբում Ռուսական կայսրության, հետո՝ ԽՍՀՄ-ի։ Եվ այսօր մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, և դրանք ազդում են մեր երկրների վրա։ Բայց ժամանակակից պատմության մեջ էլ Ռուսաստանի Դաշնության հետ միասին անցել ենք արժանի ճանապարհ»։

--00—ԼՀ