«ՈՒԱԶ»-ը բախվել է ճամփեզրին տեղադրված վագոն տնակին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

տտ.p

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Ռոբերտ Գրիգորյանը իր վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ կողմում գտնվող վագոն տնակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Գրիգորյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ