Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

f66840a724e39b_66840a724e471.thumb_

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։

Դեպարտամենտից նշել են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։

Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։

--00—ՅՄ