ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
«Խաղաղ առաքելությունը շարունակվում է, հաջորդ կանգառը Մոսկվան է»,- Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նշենք, որ Օրբանն այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ քննարկելու ուկրաինական հարցը։ Այսօր Կրեմլում նախատեսված է նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ Օրբանն ավելի վաղ այցելել էր Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
--00—ՅՄ