Օրբանը ԵՄ երկրներին զգուշացնում է Կիևի մեկ որոշման պատճառով աղետի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Capture2

Եվրոպան բախվում է նոր էներգետիկ ճգնաժամի՝ գազի մատակարարումը դադարեցնելու Կիևի որոշման պատճառով, սոցցանցերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Ուկրաինան դադարեցրել է գազի մատակարարումները, ինչի արդյունքում Եվրոպան շարժվում է դեպի հերթական էներգետիկ ճգնաժամ»,- գրել է նա։

Նա նշել է, որ Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի հետ մտադիր է երկիրը պաշտպանել վերահաս աղետից։

--00—ՅՄ