Սանոսյանը ու Իրանի դեսպանը ընդգծել են Իրան-ՀՀ էլեկտրահաղորդման գծի շինարարության անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

գ.j

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

 ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

 Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով:

 Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

 Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

 Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

--00—ԼՀ