ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Մենք նախորդ անգամ էլ դիմում բերեցինք, ստորագրեցինք, բայց մեզ չեն զանգել, որ իմանանք այդ հարցով զբաղվում են, թե՝ ոչ։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արցախից բռնահանված քաղաքացին, ում որդու մարմինը մնացել է Արցախում ։
Հիշեցնենք՝ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն և տեղափոխեն Հայաստան: Որդեկորույս ծնողներն անհանգիստ են` գերեզմաններն ադրբեջանցիները կպղծեն:
Արցախում հուղարկավորված զոհի ծնողը նշեց, որ այդ հարցով բոլորին դիմել են։
«Մարդ չի մնացել, որ չխնդրենք։ Խնդրում ենք, որ գոնե արտաշիրիմում անեն մի ծաղիկ կարողանանք դնել շիրիմին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ