Փաշինյանը և Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց խորացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

photo_2024-07-18_18-43-07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարեորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

--00—ՅՄ