ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», - տեղեկացրել է Դեմմերը։
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կայցելի փետրվարի 13-ին: