Ադրբեջանցիները հնձել են կիրանցեցիների ցանած հացահատիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

լ.jp

Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը, այս մասին ահազանգել է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը:

«Այսօր Կիրանցում մարդիկ հիշել էին, թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը:

 Ինչո՞ւ էին այսօր հիշել:

 Որովհետև այսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,- գրել է նա:

--00—ԼՀ