ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ըստ Ալմա Աթայի պայմանագրի: Ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի 86,600 քռ. կմ տարածքը` ներառյալ Արցախի Հանրապետությունը:
24News-ը թեմայի վերաբերյալ իրականացրել է հարցում, պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն հարցի վերաբերյալ: «Եթե այս հարցը չլուծվեց ու Արցախը չմնաց Հայաստանի կազմի մեջ, վատ է լինելու նույնիսկ Լոս Անջելոսի հայերի համար»,- ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը: «Արցախին Նախիջևանի ճակատագիրն է սպասվում` հայաթափում»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ