ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Թուրքիայի Ադանա քաղաքում հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով։
Որոշ տրանսպորտային միջոցներ հեղեղված փողոցների և ջրափոսերի պատճառով մնացել են ճանապարհին՝ առաջացնելով մեծ խցանումներ։
Իսկ որոշ հետիոտներ և մոտոցիկլավարներ երկար ժամանակ ստիպված են եղել պատսպարվել ծածկի տակ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ