ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Սամցխե-Ջավախքում կայացել է Վրաստանի և Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումը, քննարկվել է տնտեսական և քաղաքական համագործակցությունը։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ընդգծել է Վրաստանի շահագրգռվածությունը Հայաստանի կայունությամբ և Հայաստանի պրագմատիկ մոտեցումն այն կայունությանը, որը Թբիլիսին պահպանում է ծանր իրավիճակում՝ հավելելով, որ հարևանները պետք է քաջատեղյակ լինեն միմյանց խնդիրներից։
--00—ՅՄ