ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ։
--00—ԶՀ