ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Սոմալիի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա տեղեկացրել է, որ Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակը, զարգացումները։
Բայրամովը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Բաքվի դիրքորոշմանը Սոմալիի աջակցության համար:
--00—ՅՄ