ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Թուրքիայի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրի, կոմունիկացիայի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բացի այդ, նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ