Ադրբեջանի մի շարք շրջաններում տեղատարափ անձրևները ենթակառուցվածքներ են վնասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Capture

Տեղատարափ անձրևները, որոնք ուղեկցվում են քամու ուժեղ պոռթկումներով, Ադրբեջանում մի շարք շրջանների ենթակառուցվածքներ են վնասել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով հիդրոօդերևութաբանական ծառայությանը:

«Վերջին օրերին Ադրբեջանի մի շարք շրջաններում պահպանվում է անկայուն եղանակը, պարբերաբար անձրևներ են տեղում, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հորդառատ: Որոշ շրջաններում կարկուտ է տեղացել, սելավներ են եղել։ Հեղեղվել են մոտ 100 տների բակեր և որոշ գյուղերի ներքին ճանապարհներ։ Գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողատարածքներ ողողվել են ջրով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիդրոօթերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները կշարունակվեն, որոշ վայրերում կլինեն ինտենսիվ՝ կարկուտի առաջացման հավանականությամբ:

--00—ՅՄ