Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով եղանակային առավելագույն վտանգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ցց.p

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է երկրի մի քանի տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի մասին՝ տեղատարափ անձրևների պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես ասված է օդերևութաբանական ծառայության կայքում, թագավորության հարավում և արևելքում անձրևների պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է առավելագույն  մակարդակի։ Մալագա նահանգում մոտ 3 հազար մարդ է տարհանվել։ 

--00—ԼՀ