Շուտով Կառավարության նիստին ԱԱԾ-ն դիմակներով նախարարի կձերբակալի, Փաշինյանը նոր շոուներ է սկսելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում փոխանակ այնպիսի կանխարգելման մեխանիզմներ ներդնի, որ կոռուպցիան նվազեցնի, հակառակը՝ վայելում է կոռումպացված, տասնամյակների փտած համակարգի պտուղները։ Բազմաթիվ հատվածներում ոչ միայն կոռուպցիան շարունակվում է, այլ նաև լայն թափ է առել, հիմա ասում են՝ ինչ ուզում եք, արեք, բայց կարող է գանք բռնենք, որոշումը իրավիճակային է, իսկ այս ամենից տուժում է պետական համակարգի արդյունավետությունը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«Փաշինյանի շոուներն արդեն հոգնեցրել են, չեմ բացառում ընտրություններից առաջ կառավարության նիստին, ուղիղ եթերով մի օր ԱԱԾ-ն դիմակներով նախարարի կալանավորի, բայց դեռևս որևէ դատական վճիռ չկա, որ որևէ պաշտոնյա թալանել է»,- նշեց Առաքելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ