Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_14

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ռուսական ուժերն առաջխաղացում են գրանցում Դոնբասում։ Մի քանի հատվածներում ուկրաինական բանակի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։

Ըստ պարբերականի ռազմական մեկնաբան Իլյա Աբիշևի՝ հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել Պոկրովի և Տորեցկի հատվածում գտնվող ուկրաինական զինվորական ստորաբաժանումները։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերն իրենց դիրքերին են հարվածել 11 ուղղություններում։ Առաջնագծում տեղի է ունեցել 127 մարտական բախում։ 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ռուսական ուժերի հարվածից բնակելի շենքում մեկ կին է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ