ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Վենեսուելայի իրավապահները ձերբակալել են ընտրությունների հաջորդ օրը երկրում տեղի ունեցած անկարգությունների ավելի քան 2 հազար մասնակիցների, նրանք կպահվեն խիստ ռեժիմի երկու բանտերում. սա անօրինական գործողությունների մասնակիցների ընդհանուր թվի 80%-ն է, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացել են հուլիսի 28-ին, Ազգային ընտրական խորհուրդը հաղթող է ճանաչել Նիկոլաս Մադուրոյին։ Հաջորդ օրը երկրում բողոքի ցույցեր սկսեցին՝ ընդդեմ այս ընտրությունների Կարակասում և այլ քաղաքներում, բախումներ սկսվեցին անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնք սկսեցին քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել իրավապահների վրա, արձանագրվել են վանդալիզմի և գողության բազմաթիվ գործողություններ։
Անկարգություններից հետո ձերբակալվածները մեղադրվում են կառավարական ենթակառուցվածքների ոչնչացման, ատելություն և ահաբեկչություն հրահրելու մեջ։
--00—ՅՄ