ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Վենեսուելայի բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում Պորտուգես նահանգում փախուստի փորձի հետևանքով սպանվել է 17 մարդ։
Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կմեծանա, քանի որ վիրավորների թիվը շատ է։
Հայտնի է նաև, որ բանտի տնօրենը ևս վիրավոր է, մեջին դանակով հարված է ստացել։
Observatorio venezolano de prisiones իրավապահ մարմինը հստակեցրել է, որ զանգվածային փախուստի փորձ կատարել է ընդհանուր առմամբ 2,5 հազար մարդ տարբեր բանտերից։