Բանգլադեշում մեկ օրում 90 մարդ է զոհվել վարչապետի դեմ ցույցերի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Screenshot_10

Բանգլադեշում առնվազն 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել ոստիկանության և տասնյակ հազարավոր ցուցարարների միջև բախումների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից, երբ ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։

Այնուհետև ցույցերն ընդլայնվեցին և վերածվեցին ավելի մասշտաբային հակակառավարական շարժման։ Ուսանողները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ