Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Capture

Բանգլադեշում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի աղետների կառավարման և վնասների դեմ պայքարի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով 31 զոհի մասին։

«Վերջին ջրհեղեղների զոհերի թիվը 11 շրջաններում հասել է 54-ի։ Ջրհեղեղից տուժած շրջաններում բուժօգնություն է ցուցաբերում ընդհանուր առմամբ 567 բժշկական թիմ»,- ասված է զեկույցում:

--00—ՅՄ