ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի համար մոտ 2,3 մլն դրամ կտրամադրի Կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

մա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բյուջեից 2,277.41 հազ. դրամ կհատկացվի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

 «Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`

  1. Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Մաթևոս Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և 2 մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2024 թվականին հատկացնել 2,277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»,-նշված է որոշման մեջ։

--00--ԼՀ