ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոթար Մատեուսը պատասխանել է այն հարցին, թե ով կհաղթի Գերմանիայի առաջնությունը 2024/2025 մրցաշրջանում։ Այս մասին հայտնում են armsport.am-ը։
««Բայերը» մրցաշրջան է մտնում որպես ֆավորիտ։ Ոչ միայն այն պատճառով, որ նա անպարտելի չեմպիոն է և գավաթակիր, այլ նաև այն պատճառով, որ «Բավարիայի», «Բորուսիայի» և այլ ակումբների հետ համեմատած ակնհայտ առավելություններ ունի։
Ալոնսոն թիմը մարզում է արդեն երկու տարի։ Կազմը պահպանել և ողջամտորեն ուժեղացրել են Տերյեն, Գարսիան, Բելոսյան»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Bild-ը։
2023/2024 մրցաշրջանում «Բայերը» առանց պարտության (90 միավոր) դարձավ Գերմանիայի չեմպիոն։ «Բավարիան» 72 միավորով զբաղեցրեց Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը:
--00--ԼՀ