Թուրքիան ՌԴ-ից գնած S-400-ները կարող է ինտեգրել սեփական համակարգերի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

է

Թուրքիան կարող է Ռուսաստանի գնած «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը կարող է ինտեգրել  իր կողմից օգտագործվող թուրքական արտադրության «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգի մեջ։ Այս մասին հայտնել է թուրք վերլուծաբան Թուրան Օղուզը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«S-400-ը նույնպես կարող է ներառվել այս համակարգում։ Քանի որ սա մեր սեփական ազգային համակարգն է, մենք կարող ենք դա անել»,- ասել է նա։

 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները:

Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: 

--00--ԼՀ