ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Գազայում գտնվող դպրոցի վրա Իսրայելի հարձակումը ցույց է տալիս Բենիամին Նեթանյահուի կառավարության մտադրությունը՝ սաբոտաժի ենթարկել հրադադարի բանակցությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի զինյալները։
«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն գործեց՝ կոտորելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, ովքեր ապաստան էին գտել Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում: Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է սաբոտաժի ենթարկել կայուն հրադադարի շուրջ բանակցությունները: Այն դերակատարները, ովքեր քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար, մեղսակից են այդ հանցագործություններին»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ