ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են կիբեռհանցագործների ցանց, որոնք հափշտակել են տարբեր երկրների հազարավոր մարդկանց անձնական տվյալներ և վաճառել դրանք, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների։ Ձերբակալված է 11 մարդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ TRT Haber հեռուստաալիքի՝ գործողությունը համատեղ իրականացրել են հետախուզության ծառայությունը, ժանդարմերիան և Կիբեռհանցագործության դեմ պայքարի վարչությունը՝ Անկարայի դատախազության կողմից քրեական գործի հետաքննության շրջանակներում։ Կասկածյալները ձերբակալվել են երկարատև հսկողությունից հետո։
Գործողության արդյունքում ստացված տվյալներն ուսումնասիրվում են հետախուզական ծառայությունների կողմից, կայքերը, որոնցից նրանց օգտվել են, արգելափակված են։ Հանցագործների ազգային պատկանելությունը չեն հայտնում:
--00--ԼՀ