Թուրքիայում ձերբակալվել է իսլամի արժեքները ոտնահարած անձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

photo_2024-07-23_11-37-50

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է իսլամի արժեքները ոտնահարած քաղաքացու ձերբակալման մասին:

Սոցցանցերում տարածված «Արվել է անհրաժեշտը - 21» վերտառությամբ ռեպորտաժում ոչ հարիր խոսքեր էին հնչեցվել իսլամի և Մուհամմեդ մարգարեի հասցեին:

Ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» հոդվածի հատկանիշներով։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ