ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News
Ինչպե՞ս են COP-ը վստահել նավթային պետությանը, որը ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները։ Այս մասին ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականի «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
«Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենքցանկանումենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչևնոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա»,- ասել է նա։
Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ։
--00—ԼՀ