Ճապոնիայի վարչապետը սեպտեմբերին հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_22

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ Դա նշանակում է, որ նա կհեռանա՝ երեք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ 

«Որպես առաջին քայլ՝ ցույց տալու հանրությանը, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը փոխվել է, ես որոշել եմ չմասնակցել նախագահի ընտրություններին», - ասել է Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա չի ասել, թե ում է տեսնում կուսակցության հաջորդ նախագահի և երկրի վարչապետի պաշտոնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ