ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի, սեյսմիկ վտանգն ամբողջ ՀՀ տարածքի համար թերագնահատված է, այսինքն, եթե այսօր մենք ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա ԽՍՀՄ քարտեզի համապատասխան ունենք ընդամենը 2 գոտի, հետևաբար կառուցապատումն իրականացվել է 7-8 բալի համար։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
«Երբ ասում ենք, որ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառը հենց դա է, որ դրանք կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։ Այսինքն, եթե Երևանում ունենանք 9 բալանոց երկրաշարժ կլինեն հետևանքներ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ