ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։
ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել միջնորդություն։
--00—ՅՄ